«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Անժի»-ի հարձակվող Սամյուել Էտո’Օյի ծառայություններով:
Sky Sport Italia-ի տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Կլաուդիո Վիգորելիի հետ:
Հիշեցնենք, որ Էտո’Օյի տրանսֆերը ցանկանում ձեռք բերել նաև «Ինտեր»-ը, «Չելսի»-ն, «Նապոլի»-ն և «Ռոմա»-ն:









































