Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները երկու ղպտիական եկեղեցի են հրդեհել Մինյա նահանգում՝ եկեղեցիների ուղղությամբ դյուրավառ խառնուրդով լցված շշեր նետելով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Ալ-Մասրի Ալ-Յաում» պորտալին:
Մոտ մեկ ժամ առաջ իսլամիստների կողմից Սուեզ քաղաքում ևս մեկ ղպտիական տաճար էր հրդեհվել:
Եկեղեցիների հրդեհումը տեղի է ունենում ուժայինների կողմից Կահիերում տապալված նախագահի կողմնակիցների վրանային ճամբարները ցրելու ֆոնին:
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդները կոչ են արել բոլոր նրանց, ովքեր աջակցում են «օրինականությանը», դուրս գալ քաղաքների փողոցներ և դատապարտել ճամբարների ցրումը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ներկայումս Կահիրեից բացի իսլամիստների և ուժայինների միջև բախումներ են տեղի ունենում նաև եգիպտական այլ քաղաքներում: Իսլամիստների կողմնակիցները հայտարարում են, որ բանակը հրազեն է կիրառում:











































