Իրանը հայտարարել է բացառապես տեղացի մասնագետների ջանքերի արդյունքում նոր սուզանավի կառուցման ավարտի մասին: Այս մասին փոխանցում է Mehr գործակալությունը:
Ինչպես հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Ղոլամ Ռեզա Խադեմ-Բիղամը, «Ֆաթեհ» («Հաղթող») սուզանավը շուտով շահագործման կհանձնվի:
Սուզանավը կարող է սուզվել 200 մետր և այդ վիճակում մնալ մոտ 5 շաբաթ:








































