Ժամը 13:13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց ահազանգի համաձայն VivaCell ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ և սակրավորներ:
Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են:
Շենքում ռումբ չի հայտնաբերվել:








































