Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՎՈՒԱՄ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է, որ ՎՈՒԱՄ-ը դարձել է կարևոր հարթակ՝ մասնակից երկրների միջև համագործակցության համար.
«ՎՈՒԱՄ կազմակերպությունը նաև կարևոր դեր է խաղում կազմակերպության անդամ երկրների տիրույթում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման հարցում գործադրվող ջանքերի միավորման համար։
ՎՈՒԱՄ-ը զարգացնում է համագործակցությունը նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում նաև ՄԱԿ-ի, Բալթյան ասամբլեայի, Վիշեգրադյան խմբի հետ»։
Մամեդյարովը կարևորել է ՄԱԿ ԳԱ-ում ձգձգվող հակամարտությունների վերաբերյալ բանաձևն առաջ մղելուն ուղղված ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների ջանքերը։











































