Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար որիս Ջոնսոնը ծաղրել է վարպետ Թերեզա Մեյի կաշվե տաբատը, հաղորդում է The Telegraph-ը։
Լոնդոնում Ջոնսոնը լրագրողների և դեսպանների հետ հանդիպմանն ասել է, որ Մեծ Բրիտանիան այնքան կոսմոպոլիտական երկիր է, որ բնակչությունը սկսել է խմել ավելի շատ շամպայն, գնում է ամենաշատ գերմանական մեքենաները, քան ցանկացած որևէ մեկը, իսկ «մեր հիանալի վարչապետը կրում է բավարական ազգային տաբատ»։
Ավելի վաղ բրիտանացի լրագրողները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են երկակի չափանիշներ կիրառելու մեջ։ Նրանց խոսքով՝ վարչապետը խոսում է ժողովրդին մոտ լինելու կարևորություն մասին, բայց, միևնույն ժամանակ, կրում է շատ թանկ հագուստ։ Լագրողների զայրույթը շարժել է այն փաստը, որ Մեյը Sunday Times-ի համար արված ֆոտոշարքում կրել է 1.120 եվրո արժողությամբ կաշվե տաբատ և 410 եվրո արժողությամբ կոշիկներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱԳ նախարաի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ վերջինս Սաուդյան Արաբիային մեղադրել է Մերձավոր Արևելքում հիբրիդային պատերազմներ հրահրելու համար։











































