Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին այսօր սկսում է նկարահանվել Էմիր Կուստուրիցայի «Սեր և պատերազմ» ֆիլմում: Այդ մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները:
Կուստուրիցան վերադարձել է գեղարվեստական ֆիլմերի նկարահանման յոթնամյա դադարից հետո: «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրը ֆիլմի գլխավոր ռեժիսորը, սցենարիստը և գլխավոր դերակատարն է: Ֆիլմի բյուջեն 5 մլն դոլար է:
Ֆիլմը պատմում է քահանա դարձած զինվորի և նրա ամբողջ կյանքի սիրո մասին, ում էլ կմարմնավորի Բելուչին:










































