Փորձագետները Մեծ Բրիտանիայի լավագույն գարեջուր են ճանաչել պորտերը, որը եփվել է 1872թ. Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանի բաղադրատոմսով: Ըմպելիքի որակը գնահատվել է Լոնդոնի գարեջրի փառատոնի շրջանակներում:
Համտեսողները ըստ արժանվույն են գնահատել ըմպելիքի սրճա-շոկոլադային համը:
Ցուցահանդեսում լայնորեն ներկայացված են անգիալական ավանդական ըմպելիքի տեսակները: Այն տարբերվում է բուրմունքի առատությամբ, գազերի նվազագույն պարունակությամբ, և սովորաբար խմում են ոչ սառը վիճակում:











































