«Մանչեսթեր Սիթի»-ի մարզչական շտաբը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցնրը:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կենտրոնական պաշտպան է փնտրում և կարծում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է օգտակար լինել «Մանչեսթեր Սիթի»-ին:
Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ն անցյալում ևս ցանկացել են թիմ հրավիրել «Արքայական ակումբ»-ի պաշտպանին: Սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի ֆինանսական կողմի շուրջ: Հավելենք, որ «Ռեալ»-ը Պեպեից պատրաստ է բաժանվել առնվազն 30 մլն եվրոյի դիմաց:







































