Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի վրա գտնվող «Marriott» հյուրանոցային համալիրի տանիքից ծուխ է դուրս գալիս, և կասկածներ կան, որ ներսում հնարավոր է հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այս պահին ժամանում են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկներով:










































