Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են հրաժարվում քաղաքացիությունից, որպեսզի խուսափեն հարկային հետապնդումներից՝ նշում են փորձագետները:
Ապրիլ-հունիս ամիսներին նման քայլի էր գնացել 1130 մարդ, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը:
Ամերիկյան անձնագրից ազատվել ցանկացողների թվի աճը սկսվել է մի քանի տարի առաջ: Օրինակ, 2011 թ. Facebook-ի համահիմնադիրներից Էդուարդո Սավերինը փոխել էր քաղաքացիությունը սինգապուրյանի, որպեսզի խուսափի կապիտալի ավելացման հարկից:












































