Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանում վիճաբանություն է սկսել երկրի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության, և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև, որը վերաճել է ծեծկռտուքի։
Ինչպես հաղորդում է Cumhuriyet թուրքական թերթը, երբ խորհրդարանի ամբիոնին է մոտեցել քուրդ պատագմավոր, նրա հասցեին իշխող կուսակցության պատգամավորները սկսել են դահլիճից ռեպլիկներ անել։Վիճաբանությունը թեժացել է և ծեծկռտուքի վերածվել, ինչի հետևանքով վնասվածք է ստացել խորհրդարանի քուրդ պատգամավորներից մեկը։










































