Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վճռաբեկ խորհուրդը որոշել է չեղյալ համարել «Մոնակո»-ին երկու միավորից զրկելու որոշումը:
Հիշեցնենք, որ տուգանք սահմանելու պատճառ էր դարձել «Կայսերական ակումբ»-ի երկրպագուների պահվածքը: Հիշեցնենք, որ «Մոնակո»-ի աջակիցները «Լե Ման»-ի դեմ կայացած հանդիպման ավարտից հետո վազել էին խաղադաշտ և հարձակվել գլխավոր մրցավարի վրա:
Հարկ է նշել, սակայն, որ «Մոնակո»-ն ստիպված կլինի մեկ հանդիպում անցկացնել առանց երկրպագուների աջակցության: Թիմն առանց աջակցության կմնա «Թուլուզ»-ի կամ «Լորյան»-ի դեմ կայանալիք խաղում:







































