Վրացական GHN գործակալության փոխանցմամբ, ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր հայտարարել է, որ մտքափոխվել է Վրաստան ժամանելու հարցում:
Իր որոշումն Օքրուաշվիլին պատճառաբանել է նրանով, որ «Ժողովրդական հավաքը» հրաժարվել է կոնկրետ պլանի իրագործման շուրջ համագործակցել իրենց հետ.
«Մենք օրակարգից հանում ենք մայիսի 25-ին պլանավորած մեր ակցիան և «Ժողովրդական հավաքին» գործողությունների լիակատար ազատություն ենք շնորհում: Այժմ մենք կմնանք դիտորդի դերում և կտեսնենք, թե ինչ կարող է անել միայնակ Բուրջանաձեն»:
Նշվում է, որ Օքրուաշվիլիի այցը միայն ժամանակավորապես է հետաձգվել, և որ այդ հարցը հանված չէ օրակարգից:
Հիշեցնենք, որ այսօր անգամ լուրեր էին շրջանառվում, թե Օքրուաշվիլիին տեսել են Սոչիում: