Ծննդաբերության արհեստական խթանումը բերում է աուտիզմի՝ հաղորդում է The Detroit News-ը՝ հղում կատարելով այն հետազոտությանը, որը հրապարակվել է JAMA ամսագրում:
Նման եզրակացության են եկել Դյուքի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները, ովքեր հայտնաբերել են, որ աուտիզմի առաջացման հավանականությունն արհեստական խթանման միջոցով ծնված երեխաների շրջանում շատ ավելի բարձր է, քան մնացածի մոտ:
Բացի այդ, նրանք պարզել են, որ այս օրինաչափությունն առկա է հիմնականում տղաների դեպքում:







































