52 զույգ է երեկ ամուսնացել Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքում կազմակերպված հարսանիքի ժամանակ, հայտնում է ITAR-TASS-ը:
Որպես նման զանգվածային ամուսնության հովանավոր՝ հանդես են եկել մի քանի գործարարներ, որոնք հանդիսության կազմակերպման վրա ծախսել են 40 հազար դոլար:
Գործարարներից մեկի խոսքերով՝ դա արվել է այն նպատակով, որ աղքատ խավերի մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ ծախսեր անել, կարողանան ընտանիքներ կազմել:
Ամուսնացող զույգերին, նրա խոսքերով, շնորհվել են նաև նվերներ՝ հեռուստացույց, գորգ, ծածկոց, ու կենցաղային անհրաժեշտ իրեր:









































