Մադրիդի «Ռեալ»-ը չի կարողացել համաձայնության գալ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխության հարցով, այդ իսկ պատճառով «Արքայական ակումբ»-ն այլևս չի պատրաստվում պայքարել աստղային վալիացու տրանսֆերի ձեռքբերման համար: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph հանդեսը:
Ըստ տեղեկատվության՝ «բլանկոսներ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երեկ հանդիպել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և հայտնել է վերջինիս, որ այլևս չի հետաքրքրվում Բեյլի ծառայություններով:
Հավելենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր թեկնածուն այժմ հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:






































