Տարեց Միցու Մորիտան ոչ միայն ակտիվ կենսակերպ է վարում, այլև պրոֆեսիոնալ սպրինտեր է: Նա 100 մ տարածությունը հաղթահարում է 23,86 վայրկյանում, հայտնում է ITAR-TASS-ը:
Իհարկե, ջամայկացի Հուսեյն Բոլտն այդ սահմանագիծը հատում է 2,5 անգամ ավելի արագ, սակայն նա 3 անգամ երիտասարդ է: Բոլտը դեռ 27 տարեկան էլ չկա, իսկ ճապոնուհին 90 տարեկան է:
«Տուրբոտատիկը», ինչպես նրան անվանել են Ճապոնիայի բնակիչները, ապրում է Յացուսիրո քաղաքում: Նա նախաճաշին ամեն օր միս է ուտում, բացի այդ՝ շաբաթական 3 անգամ հաճախում է ֆիզկուլտուրայի դասերի:
Միցու Մորիտան սկսել է մարզվել 80 տարեկանից: Այս տարի նա հաղթական կերպով վերադարձել է վազքուղի՝ հաղթելով 100 մետր վազքում ու «90 տարեկանից բարձր» կատեգորիայում առաջ անցել նախորդ ռեկորդակրից գրեթե կես րոպեով:
Համաշխարհային ռեկորդի համար նրան չի բավականացրել ընդամենը 0,6 վայրկյան, սակայն Միցուն չի հուսահատվում։








































