YouTube-ի PrankvsPrank օգտատերը յուրօրինակ հնարք է իրականացրել հյուրանոցային համարում, որտեղ տեղադրված է եղել թաքնված տեսախցիկ: Նկարահանող խումբը զրույցին հետևել է կողքի սենյակից՝ ականջակալի միջոցով հարցեր փոխանցելով իբր թե հանրահայտ ամսագրի համար հարցազրույց վերցնողին: Հարցազրույցի սկսվելուց քիչ անց հարցերը գնալով տարօրինակ են դարձել:
Երբ աստիճանաբար հագուստը հանելով ռուսական արմատներով ամերիկացի կատակերգու Վիտալի Զդորովեցկին մնացել է կիսամերկ և ձեռնաշղթաներով, ներս է մտել պաշտոնական հագնված մի երիտասարդ, ով եղել է ամսագրի իրական լրագրողը: Նա զարմացել է, թե ինչ է կատարվում այնտեղ, և թե ինչպես է աղջկան հաջողվել սենյակ ներթափանցել:







































