Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ով է լինելու երրորդը ՀՀԿ ցուցակում

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Այդուհանդերձ Բաղդասարյանի հայտարարությունն այնպիսին է, որ պարզ չէ, թե արդյո՞ք խոսքը արդեն իսկ կայացված որոշման, կամ չքննարկվելիք որոշման մասին է, թե՞ պարզապես անձնական տեսակետ, կամ որևէ խմբի կամ թևի տեսակետ՝ պայմանավորված այս կամ այն շահով կամ հետաքրքրությամբ: Բաղդասարյանն ասել է, որ չկա պատճառ, որ կուսակցության առաջնորդը չգլխավորի համամասնական ցուցակը: Բայց, ինչպես կասեր Մեծ Կոմբինատորը` պատճառ միշտ էլ կգտնվի, ամեն ինչ կախված է քաղաքական նպատակահարմարությունից: Հենց այդ առումով է հետաքրքրական, թե ինչքանով է Բաղդասարյանը արտահայտում ցանկություն, և ինչքանով է դա Սերժ Սարգսյանի ցանկությունը կամ որոշումը: Իսկ հարցն իհարկե ընդամենը ցուցակի առաջին եռյակի հաջորդականության խնդիրը չէ, այլ արտացոլելու է ներիշխանական իրողությունները, ուժերի հարաբերակցությունն ու հավակնությունների վեկտորը:

Եթե Սերժ Սարգսյանն է գլխավորելու ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը, ապա այստեղ առաջ է գալիս դիտարկման արժանի առնվազն երկու հանգամանք: Նախ՝ դա հիմք է տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը ամենևին չունի 2018 թվականից հետո ակտիվ քաղաքականությունը թողնելու նպատակ, և այդ իսկ պատճառով նա փորձում է խորհրդարանական ընտրությունն անպայմանորեն ասոցացնել իր անվան հետ` գլխավորելով ՀՀԿ ցուցակը: Ի վերջո, թեև նա կուսակցության նախագահն է, բայց տրամաբանությունը դրանից պակաս չի հուշում և այն, որ համամասնական ցուցակը կարող է գլխավորել կուսակցության վարչապետի թեկնածուն, առավել ևս երբ մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման, որտեղ երկրի առաջին պաշտոնը լինելու է վարչապետը: Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2017-ից հետո էլ վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը, եթե ՀՀԿ-ն «հաղթի»: Բայց, այստեղ է հետաքրքրական դառնում և այն, որ Սերժ Սարգսյանը նույն կերպ նաև այլ բան է հայտարարել՝ կապված նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարի հետ: Նա «Ալ Ջազիրա»-ին ասել էր, որ դա կախված է խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի արձանագրած արդյունքից, և «շատ լավ արդյունքից»: Իսկ դա ենթադրում է ոչ միայն արդյունք ինքնին, այլ որ Սերժ Սարգսյանն էլ առնչություն ունեցած լինի այդ արդյունքին: Դրա համար անհրաժեշտ է, որ նա առնվազն գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը: Եվ այդ տեսանկյունից, ցուցակը գլխավորելը ինքնաբերաբար հանդիսանալու է որոշակի ազդակ առ այն, որ Սարգսյանը նվազագույնը դիտարկում է նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու տարբերակը գործնականում: Հենց այդ տեսանկյունից է հետաքրքրական, թե արդյո՞ք Բաղդասարյանը արտահայտում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, կամ առավել ևս որոշումը: Որովհետև դա կնշանակի, որ Կարեն Կարապետյանը 2017-ից հետո լինելով վարչապետ, այդուհանդերձ ենթակա է լինելու Սերժ Սարգսյանի հավակնություններին և ծրագրերին:

Մյուս հետաքրքրական հանգամանքը, որ առաջ է գալիս Բաղդասարյանի հայտարարությունից այն է, թե ով է լինելու ցուցակի երրորդ համարը կամ ՀՀԿ-ական «տրիումվիրատի» երրորդ գլուխը: Համամասնական ընտրացուցակների առաջին եռյակները ինչ որ իմաստով հանդիսանում են տվյալ քաղաքական ուժի կամ միավորի «երեք կետերը», որոնց վրա պահվում է այդ ուժը: Հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որն իհարկե լինելով բրգաձև, այդուհանդերձ շատ ավելի բարդ և բազմաբևեռ կառուցվածքով օրգանիզմ է: Եթե Սերժ Սարգսյանը լինելու է ցուցակի գլուխը, ապա գրեթե կասկած չկա, որ երկրորդ համարը լինելու է Կարեն Կարապետյանը` վարչապետը, որը մոտ ապագայում կարող է դառնալ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, այդպիսով զբաղեցնելով կուսակցությունում իր համար ստեղծվելիք «մաքուր» երկրորդ պաշտոնը: Այդ դեպքում ով է լինելու երրորդը: Այստեղ հավակնորդները առնվազն երկուսն են` հիմնական հավակնորդները: Մեկը բնականաբար Հովիկ Աբրահամյանը, որն իհարկե գտնվում է բավական անկումային վիճակում, սակայն մինչ այդ ուներ ներկուսակցական թևերի և բևեռների հարցում առաջ անցած լինելու բավականին մեծ տարածական ռեզերվ, և դեռևս գտնվում է այլ թևերից որոշակի առաջ տարածության վրա, մյուսը՝ ՀՀԿ-ում և ընդհանրապես իշխանության ներսում բավական արագ և դինամիկ դիրքային առավելության գնացող Սամվել Կարապետյանը, իհարկե ոչ անձամբ, այլ ի դեմս իր եղբոր` ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի:

Այդ երկու գործիչներն, իհարկե, հիմնական հավակնորդներն են՝ զուտ այս պահի ռեսուրսային դիտարկման կտրվածքով, բայց մինչև ցուցակի վերջնական կազմավորումը դեռևս ժամանակ կա, և ուժերի հարաբերակցության փոփոխությունը խիստ հավանական է, քանի որ ՀՀԿ-ի ներսում պրոցեսները զարգանում են բավական արագ: Միևնույն ժամանակ, շատ բան կախված է իհարկե նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչ ծրագիր կամ պատկերացում ունի ԱԺ նախագահի վերաբերյալ: Հավանական է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը դա ոչ թե ինչ որ թևի, այլ ԱԺ նախագահի տեղն է, և այն կզբաղեցնի այն ուժը կամ անձը, որին Սարգսյանը կուզի տեսնել այդ պաշտոնին, կամ որը Սարգսյանին կարող է պարտադրել առնվազն այդ պաշտոնը թողնել իրեն: Այդ տեսանկյունից, դրան կարող են հավակնել թե՛ Հովիկ Աբրահամյանը` իհարկե նվազող կորով, թե՛ Սամվել-Կարեն Կարապետյանները` աճող կորով, թե՛ իհարկե այլ դեմքեր ՀՀԿ-ից, որոնք ընդգծված բևեռներ չեն, բայց կարող են հավակնել այդպիսի կարգավիճակի 2017-ից հետո, հատկապես, երբ Սերժ Սարգսյանը չի թաքցրել ներկուսակցական վերաձևումների լայն գործընթացի մտադրությունը` իր ծրագրերի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում