Օգտոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օրը:
Այն առաջին անգամ տոնվել է 1992 թ. օգոստոսի 13-ին՝ դրանից 2 տարի առաջ ստեղծված «Ձախլիկների բրիտանական ակումբի» կողմից, հայտնում է RIA Novosti-ն:
Վիճակագիրների տվյալներով՝ աշխարհի բնակչության 10 %-ը ձախլիկ է:
Այս օրը հասարակական կազմակերպությունները անցկացնում են տարատեսակ միջոցառումներ ու մրցույթներ, որտեղ թույլ չեն տալիս մասնակիցներին իրենց գործողություններում (օրինակ՝ սնվելիս) օգտագործել աջ ձեռքը:
Ամենահայտնի ձախլիկներից են Նապոլեոնը, Ուինսթոն Չերչիլը, Հուլիոս Կեսարը, Ժաննա դ’Արկը, Լեոնարդո դա Վինչին, Արիստոտելը, Մարկ Տվենը, Վոլֆգանգ Մոցարտը, Նիկոլո Պագանինին, Մերլին Մոնրոն, Կուրտ Քոբեյնը, Սերգեյ Ռախմանինովը, արքայազն Ուիլյամն ու այլք:









































