«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան շարունակում է անհայտ մնալ:
Ֆուտբոլիստը հուսով է, որ Մադրիդի «Ռեալ» իր տեղափոխությունն այնուամենայնիվ կկայանա: Սական «արքայական ակումբ»-ի և «Տոտենհեմ»-ի նախագահները` Ֆլորենտինո Պերեսը և Դենիել Լևին չեն կարող համաձայնության հասնել Բեյլի տեղափոխության հարցում:
«Ցավում եմ, բայց այս պահին ապագայիս մասին ոչինչ ասել չեմ կարող»,- հայտարարել է Բեյլը:





































