ՀյուսիսայինԿորեան շարունակում է զարմացնել միջազգային հանրությանը ոչ միայն հրթիռային փորձարկումներով ու այլախոհների դատական գործընթացներով, այլև տեխնոլոգիական նորույթներով: Երկրում վաճառքի է հանվել պլանշետային «Սամջիյոն» համակարգիչը, որը չունի հասանելիություն համացանցին, փոխարենը ներկառուցվածք հեռուստատեսային սարք ունի: Այս մասին հայտնում է NorthKoreaTech.Org-ը:
Սարքն ունի 7 դյույմանոց 1024×768 կետ խտությամբ էկրան, ինչպիսին iPad mini-ինն է: Պրոցեսորը, որը հավանաբար մեկմիջուկանի է, ունի 1.2 ԳՀց հաճախականություն: Պլանշետը համալրված է 1 Գբ օպերատիվ հիշողությամբ ու 8 ԳԲ ներկառուցված կրիչով:
Սարքը կշռում է 250 գրամ: Այն թողարկել է տեղի Կորեական համակարգչային կենտրոնը:
Սարքի մասին աշխարհն իմացել է Մայք անունով մի զբոսաշրջիկից, որը այն Փխենյանում գնել է 200 դոլարով, այնուհետև տպավորություններով կիսվել Northkoreatech.org կայքի հետ:









































