Space X ընկերության ղեկավար Էլոն Մասքը տրանսպորտային համակարգի Hyreloop նախագիծն է ներկայացրել, որը նախատեսում է ուղևորափոխադրում՝ հատուկ կապսուլներով խողովակների համակարգով՝ կառավարման աերոդինամիկ տարրերով: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
57 էջանոց ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին:
Ենթադրվում է, որ ալյումինի ձուլվածքից պատրաստված ուղևորափոխադրող կապսուլները՝ օդային բարձիկների վրա, կշարժվեն ժամում 1220 կմ արագությամբ՝ ցածր ճնշում ունեցող հատուկ խողովակատարով:
Նախագծի տեխնիկական խնդիրը ենթադրում է նոր ուղևորափոխադրող միջոցի ստեղծում Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև: Դրանք միմյանցից գտնվում են 600 կմ հեռավորության վրա, իսկ 1220 կմ/ժ-ի դեպքում այդ քաղաքների բնակիչները մեկից մյուսը կհասնեն 35 րոպեի ընթացքում:
Այս համակարգը կառուցելու համար 6 մլրդ դոլար անհրաժեշտ կլինի, իսկ ուղևորների տոմսը կարժենա 20 դոլար:










































