MWO action-ի հատուկ ակցիան՝ MechWarrior Online-ը, թույլ է տվել իր խաղացողներին ավելի քան 100 հազար դոլար հավաքել, որոնք կտրվեն քաղցկեղի դեմ պայքարող կանադական հիմնադրամին:
5-ամյա Սարա Փերիսը սիրում էր իր ազատ ժամանակն անցկացնել MechWarrior Online-ի «հետ», քանի դեռ այդ սարսափելի հիվանդությունը՝ քաղցկեղը, իր վերջնական փուլին չէր հասել: Դստեր մահից հետո հայրն այդ պատմությամբ անկեղծացավ MWO-ն մշակողների հետ, ովքեր որոշեցին խաղացողների ուշադրությունը հրավիրել նման հիվանդությունների վրա:
Piranha Games-ը ստեղծել է խաղի յուրօրինակ մի մոդել՝ Sarah’s Jenner-ը, որը մինչև օգոստոսի 20-ը կարելի է ձեռք բերել խաղի ներքին խանութներում 10 դոլարով: Ստացված գումարը կտրվի քաղցկեղի դեմ պայքարող կանադական հիմնադրամին: Ակցիան ավելի քան 100 հազար դոլար է հավաքել:









































