News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի 8 քաղաքներում հայտնվել են փողոցային փոքր գրադարաններ։ Բոլոր ցանկացողները հենց փողոցում կարող են վերցնել իրենց դուր եկած գիրքը, իսկ այն ընթերցելուց հետո հետ վերադարձնել այն։
Բացի այդ, նախագծի հեղինակները մարդկանց առաջարկում են ունենալ սեփական ներդրումը՝ իրենց գրքերով համալրել գրադարանը։ Տվյալ կամպանիայի գաղափարը պատկանում է Վրաստանի Ազգային գրադարանին։
Փոքր գրադարանները հայտնվել են Քութայիս, Թբիլիսի, Սամտրեդիա, Չիատուրե, Տելավի, Բաթում, Օզուրգետի և Չոխատուրի քաղաքներում։ Բոլոր գրադարանները տարբերվում են միմյանցից։ Նրանց դիզայնը հաշվի է առնում այն քաղաքի առանձնահատկությունները, որում գտնվում է այն։
Օրինակ, Բաթումի փոքր գրադարանն ունի նավի տեսք, իսկ Սամտրեդիայինը՝ հեծանվի տեսք, քանի որ տրանսպորտի այդ տեսակը մեծ հանրաճանաչություն է վայելում այդ քաղաքում։ Տելավիում էլ այն ունի գինու տակառի տեսք։ Բոլոր փոքր գրադարաններն ապակեպատ են և պաշտպանված են եղանակային անբարենպաստ պայմաններից։
![]()
![]()
![]()











































