Իրենց կրծքի չափից դժգոհ կանայք երկու ելք ունեն՝ դիմել պլաստիկ վիրաբույժի կամ շարունակել տառապել: Սակայն Փենսաքոլ քաղաքի բնակչուհին որոշել է ստեղծագործաբար մոտենալ խնդրին:
Ըստ KSDK կայքի տեղեկությունների՝ Քրիստինա Էնդրյուսին վաղուց դուր չէր գալիս իր կրծքի չափը: Ամերիկուհին խորհրդակցել է վիրաբույժների հետ և հասկացել է, որ սիլիկոնե իմպլանտները երազանք կմնան, քանի որ վիրահատությունը չափազանց թանկարժեք է:
Բայց կինը չի հուսահատվել և մտածել է, թե ինչպես կարող է հասնել իր երազանքի իրականացմանը: «Հուսահատ ժամանակները հուսահատ միջոցներ են պահանջում»,- հայտարարել է Քրիստինան և գնացել է փողոց գումար, ավելի ճիշտ՝ ողորմություն հավաքելու:
Սկզբում անցորդներն անբարյացակամ են վերաբերվել Էնդրյուսին ու դժկամությամբ են գումար տրամադրել:
Նման արձագանքը դուր չի եկել կնոջը, և նա պաստառ է պատրաստել, որը շրջապատին բացատրել է, որ միջոցները հավաքում է կուրծքը մեծացնելու համար։
Հարկ է նշել, որ կնոջ ջանքերը տալիս են իրենց արդյունքները:












































