Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 20:10-ի սահմաներում ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Մուլտի Գրուպ» գազալցակայանի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կա գազի արտահոսք:
Ինչպես նշված վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամանել է ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր ՍԿԱՆԻԱ MՏ 093 համարանիշի բեռնատար ավտոմեքենայից փորձում են լվանալ նրանից թափված դիզվառելիքը: Փրկարարներն ահազանգել են նաև 1-04 ծառայություն, քանի որ բախման հետևանքով գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք:
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































