Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է իր թիմում Լուկաշ Պոդոլսկիի ունեցած դերակատարման մասին:
«Պոդոլսկին շատ կարևոր խաղացող է հավաքականի համար, քանի որ իր որակներով նա ուժեղացնում է թիմի խաղը: Նա շատ շարժունակ խաղացող է: Բացի այդ, նա ունի կարևոր գոլեր խփելու անհավանական ունակություն»,- նշել է Բունդեսթիմի մարզիչը:
«Չնայած մյուս խաղացողների ցուցաբերած լուրջ մրցակցությանը, Լուկաշը շարունակում է իր դիրքում անփոխարինելի խաղացող մնալ»,- եզրափակել է Յոահիմ Լյովը:
Նշենք, որ 28 տարեկան հասակում Պոդոլսկին արդեն իսկ հասցրել է 110 հանդիպում անցկացնել հավաքականի կազմում, ինչը երրորդ ցուցանիշն է Բունդեսթիմի պատմության մեջ:









































