Եվրոպայի բանկերին հարկավոր է մինչև 2018 թ. ակտիվները կրճատել ավելի քան երեք տրիլիոն եվրոյով:
Դա հարկավոր է «Բազել III»-ի կանոնները կատարելու համար: Կանոնները պահանջում են բավականաչափ կապիտալ և պարտքային ծանրաբեռնվածություն պահպանել: Ուսումնասիրության այս արդյունքները հրապարակել է Royal Bank of Scotland-ը:
Եվրոգոտու 17 երկրների բանկային ակտիվների ընդհանուր ծավալը 31 տրիլիոն եվրո է գնահատվում, որը երեք անգամ ավելի է արժութային բլոկի տարեկան ՀՆԱ-ից: Նոր կապիտալի ամենամեծ պահանջարկ ունեցող ֆինանսական առաջատար կազմակերպությունների շարքում փորձագետները նշում են Deutsche Bank-ը, Credit Agricole-ը և Barclays-ը: Դրանից բացի, փոքր բանկերը, որոնք չեն մտնում համակարգը կազմավորողների մեջ, կարող են բախվել լուծարման հետ:
Եվրոգոտում միջին և փոքր բիզնեսների վարկավորման կտրուկ նվազեցման ռիսկեր կան:







































