Եվրոգոտու տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, երկրորդ եռամսյակում սկսել է աճել: Տենդենցը նկատելի է արժութային բլոկի ձևավորումից ի վեր ամենաերկար ռեցեսիայից հետո:
Վերլուծաբանների մեծամասնությունը, ովքեր ենթարկվել են Bloomberg գործակալության հարցմանը, նշել են, որ ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 0.2 տոկոսով: Ցուցանիշի անկում է նկատվել 6 եռամսյակ անընդմեջ:
Պաշտոնական «Եվրոստատն» այդ տվյալների մասին կհայտարարի չորեքշաբթի օրը:
Եվրոգոտու տնտեսության աճին խթանեց ֆինանսական շուկաներում տիրող համեմատաբար հանգիստ վիճակը, Իսպանիայում և Իտալիայում բյուջետային ծախսերի կրճատումը և ԱՄՆ-ում զարգացման արագացումը: Այնուամենայնիվ, Հարավային Եվրոպայում մի շարք երկրներ դեռևս անկում են ապրում:












































