Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Մեկնարկել է «Բազե-2013» երիտասարդական հավաքը. վարչապետը խոսել է ուսման վարձավճարների թանկացման մասին

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը: Շնորհավորելով երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այս բացառիկ հավաքը: Կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ բազեական շարժումը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք՝ նպաստում են երիտասարդության շրջանում հայրենասիրության, տարբեր ազգային արժեքների և գաղափարների տարածմանը: Այդ առաքելության մեջ մաղթում եմ ձեզ հաջողություններ»:

Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է երիտասարդների հետ՝ պատասխանել նրանց հուզող հարցերին: Անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է, որ օրինագծի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է: Վարչապետը խորհուրդ է տվել բազեականներին հավաքի ընթացքում ևս քննարկել օրինագիծը և ներկայացնել իրենց առաջարկներն ու տեսակետները:

Բուհերի վարձավճարների բարձրացման հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը համապատասխան օրինագծի միջոցով սահմանելու է ուսման վարձի առավելագույն սահման, որի հիմքում պետք է դրվի այն տրամաբանությունը, թե ինչ սահմանից ավելի չպետք է լինի ուսման վարձը: «Այսօր մենք իրավունք չունենք միջամտելու բուհերի աշխատանքների կազմակերպմանը և թելադրել նրանց, թե ինչպես կարգավորեն գնային քաղաքականությունը: Սակայն դա մենք անելու ենք օրենքի միջոցով, որի մշակմանը հրավիրում ենք նաև երիտասարդներին»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ոլորտը գործադիրի գերակա ուղղություններից մեկն է, և կառավարության նպատակն է զբոսաշրջության տարեկան ծավալները ներկայիս 800 հազարի փոխարեն հասցնել 3 միլիոնի: Զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկայում կզարգացվեն ենթակառուցվածքները, ավիաոլորտում իրականացվելիք ռազմավարությունը ևս կնպաստի տուրիզմի զարգացմանն ու ընդլայնմանը:

Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվում է երիտասարդների անմիջական մասնակցությամբ: Ֆինանսական միջոցները տարբեր ծրագրերի իրականացման նպատակով հատկացվում են հենց երիտասարդներին և վերջիններս են որոշում դրանց բաշխման ուղղությունները:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ վարչապետին կից երիտասարդական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մեծ կարևորություն ունեցող երիտասարդներին բնակարաններով ապահովելու լայնամասշտաբ ծրագիրը:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են 500 երիտասարդներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում