Ռուսական «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո´Օ-ն այսօր հանդիպում է ունենալու ակումբի ղեկավարների հետ:
«Անժի»-ն մտադիր է խաղացողի տրանսֆերը վաճառելուց վաստակել նվազագույնը 15 մլն եվրո, ինչը կարող է բավականին բարդացնել նրա` այլ ակումբ տեղափոխվելու գործընթացը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամուելը դժգոհ է ակումբում տեղի ունեցող վերջին փոփոխություններից ու ցանկանում է անվճար հեռանալ թիմից:
Խաղացողը ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 20 մլն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Ինտեր»-ը, «Չելսի»-ն ու «Նապոլի»-ն:






































