Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ԵՄ-ի արտաքին կապերի խորհրդի նստաշրջանում մասնակցել է Հարավային Կովկասի խնդիրներին առնչվող քննարկումներին:
Նշվել է, որ ԵՄ-ը կենտրոնացած է տարածաշրջանային կայունության, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային երկրների հետ համագործակցության վրա:
Նիստի ավարտին էշթոնը հայտարարել է, որ իրենք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում և Վրաստանում տիրող իրավիճակը.
«Մենք շատ մտահոգված ենք Վրաստանում գրանցված միջադեպերից, ինչպես նաև հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ճակատագրական դեպքերից»:
Հիշեցնենք, որ այդ օրերին սպանվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող: