Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Վանաձորում ընդդիմությունն իր նպատակին արդեն հասել է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրերս կառավարության հեղինակած ՏԻՄ օրենքի նախագծի քննարկմանը անդրադարձել էր Վանաձորի ավագանու չգումարվող նիստերի հարցին։ Մարուքյանն ընդգծել է, որ իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են՝ պնդելով, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարող է մինչև մայիս պաշտոնավարել՝ ավագանու նիստ չգումարելով։

Հղում կատարելով օրենքի 69-րդ հոդվածին Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունվարին ժամկետը լրանում է և իրենք պահանջելու են Վանաձորում նոր ընտրություններ անցկացնել։

Ընդգծենք, որ հարցին անդրադարձավ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Վերջինս նշել է, որ չի բացառվում, որ հաջորդ անգամ նիստ կարող է գումարվել Վանաձորում և որ պետք չէ նշել, թե այնտեղ իրավիճակը պատային է։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ Վանաձորում ստեղծված փակուղին կանխատեսելի էր, Մարուքյանի հայտարարություններն էլ նոր ընտրությունների պահանջով՝ արդարացի. «Ես կարծում եմ, որ Վանաձորում ոչ իշխանական այդ միավորումն իր նպատակին հասել է՝ հարցը լուծում չի ստանում։ Առայժմ իրենց հաջողվում է պարալիզացնել աշխատանքը՝ չեն գնում և վերջ։ Հիմա իրավիճակը բերում է նրան, որ պետք է օրենքից բխող լուծումներ լինեն։ Եվ այդ լուծումներից մեկն էլ Էդմոն Մարուքյանն առաջարակում է՝ քանի որ երկար ժամանակ չի կարող այսպես շարունակվել, պահանջում է նոր ընտրություններ։ Բավականին տրամաբանական է իր առաջարկը»,- ասաց մեր զրուցակիցը։

Վիգեն Հակոբյանի խոսքերով՝ իշխանություններն անկասկած այս ընթացքում փորձել են իրենց միջոցներով նիստերի բերել ավագանիներին, բայց չի ստացվել. «Մարուքյանի հայտարարութան իմաստն այն է, որ իշխանությունը չկարողացավ ընդդիությանը դահլիճ բերել, ասում է ապագայում էլ չեք կարողանալու՝ հետևաբար այս կրիզիսի լուծումը նոր ընտրություններն են։ Պետք է տեսնենք, թե իշխանությունն ինչ կառաջարկի, որովհետև եթե կարողանար՝ այնուամենայնիվ իր ռեսուրսներն օգտագործելով նիստ կաներ»։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ըստ քաղտեխնոլոգի՝ բավականին ռիսկային է այս երեք ուժերից որևէ մեկի համար դրժել խոստումն, ու գնալ նիստերի մասնակցել. «Այս ուժը 4 ամիս հետո կարող է խաչ քաշել իր խորհրդարանական հեռանկարների վրա։ Եթե նախընտրական շրջան չլիներ, գուցե իշխանությունների համար շատ ավելի հեշտ լիներ»։

Հավելենք, որ մինչ այս պահը Վանաձորում ավագանու հերթական նիստի օր չի նշանակվել։ Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններից հետո գումարվել է ընդամենը մեկ նիստ, որի ընթացքում՝ փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում