Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վեց ամսով որակազրկել է օլիմպիական բրոնզե մեդալակիր, հունահռոմաական ոճի գերծանր քաշային կարգում 2011 թվականի աշխարհի չեմպիոն, ազգությամբ թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփին:
«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով ֆեդերացիայի կայքէջին փոխանցում է, որ որոշումը կայացվել է Ռըզա Քայաալփի թվիթերյան գրառման պատճառով, որտեղ նա վիրավորել է հայերին և հույներին, և մեղադրել հակակառավարական հանրահավաքներ կազմակերպելու մեջ:
Որակազրկման պատճառով Ռըզա Քայաալփը չի մասնակցի Բուդապեշտում սեպտեմբերին կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:






































