Football Espana-ի տեղեկացմամբ՝ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն չի բացառել «Մունդիալ-2014»-ից հետո իր մարզչական կարիերան ավարտելու հնարավորությունը:
«Երբ ժամանակը գա, ես որոշում կկայացնեմ: Հնարավոր է, որ իսկապես հեռանամ: Սակայն այժմ ինձ համար կարևորը ընտրական փուլի հաղթահարումն է: Մեզ մի քանի հանդիպումներ են սպասվում»,- նշել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2008 թվականին: Նրա գլխավորությամբ իսպանացիները դարձել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ:






































