«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է իր թիմակից Ուեյն Ռունիի՝ ակումբը լքելու հնարավորության մասին:
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն աշխարհի խոշորագույն ակումբներից է, և իմաստ չեմ տեսնում այն լքելու մեջ:
Այժմ բազմաթիվ լուրեր են շրջանառվում Ուեյնի շուրջ: Սակայն արդյոք պետք է լքել մոլորակի լավագույն ակումբը:
Պետք է խոստովանել, որ վերջին 4 տարիներին ես ևս հայտնվել եմ նմանատիպ իրավիճակներում: Մարդիկ անընդհատ խոսում էին այն մասին, որ ես պատրաստվում եմ լքել թիմը: Ամեն դեպքում, ես դեռևս այստեղ եմ և ինձ դուր է գալիս խաղալ «Յունայթեդ»-ում»,- նշել է Վիդիչը:







































