Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների առաջնորդներին՝ միջպետական միավորման կազմավորման 25-ամյակի կապակցությամբ։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը։
«Մեկ քառորդ դարի ընթացքում, հիմնվելով ազգային շահերը հարգելու և մասնակից պետությունների կամարտահայտման ազատության սկզբունքների վրա, Համագործակցությունը դարձել է ժամանակակից տարածաշրջանային միավորում, որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը» ,-ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ 1991թ․ դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրի ստոագրումը ինտեգրացիոն գործընթացների մեկնարկային կետ էր հետխորհրդային երկրներում։ Լուկաշենկոն ընդգծել է, որ 2016թ․ սեպտեմբերի 16-ին ընդունվել է կոնցեպտուալ որոշում, ըստ որի ԱՊՀ-ն պետք է ադապտացվի ժամանակակից իրողություններին, ինչն էլ կապահովի միավորման հետագա զարգացումը։ Բելառուսի նախագահը հավատացած է, որ այս իրադարձությունը «կամրապնդի Անկախ պետությունների համագործակցության հեղինակությունը, այն կդարձնի ավելի պահանջված և ակտուալ միավորում»։








































