Ամենավերջին խուլիգանի նման է իրեն պահել: Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում, այսօր ԱԺ-ում, մեկնաբանելով լրագրող Վահե Մակարյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպը, այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
«Նորմալ հարցազույց էր ընթանում, երբ մուտք գործեց և սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ… Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, չպատասխանելը կամ ցանկացած պատասխան տալն էլ քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է… Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար: Նա ասաց՝ էթիկայի կանոններն եք խախտում, ես ձեզ կդաստիարակեմ: Այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
«Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց՝ կարող եմ նաև տղայական, կարող եմ՝ օրենքի դաշտում»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը չհստակեցրեց` իսկապես հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































