Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը գոհ է ազգային առաջնության շրջանակներում թիմի մեկնարկից:
«Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպմանը Յուրգեն Կլոպի սաները 4:0 հաշվով հաղթանակ տարան, իսկ թիմի նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հեթ-տրիկ ձևակերպեց:
«Ինձ համար հատկապես կարևոր է այն, որ մրցակցին չհաջողվեց գրավել մեր դարպասը: Իսկ այն, որ մենք կարող էինք հաղթանակ տոնել, պարզ էր հանդիպման առաջին իսկ րոպեներից: Մեր թիմի ֆուտբոլիստները համբերատար էին: Հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք»,- Mirror-ը մեջբերում է Սուբոտիչի խոսքերը:







































