ՆԱՏՕ-ի զորքերն այս գիշեր իրականացրել են Քադաֆիին ռեժիմի դեմ սկսված պատերազմից ի վեր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա ամենախոշոր օդային հարձակումը: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել` 150 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմն ասել է, որ մայրաքաղաքի վրա է նետվել 20 ռումբ, այդ թվում` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրի մերձակայքում, ինչպես նաև այն հյուրանոցի մերձակայքում, որտեղ հանգրվանել են օտարերկրյա լրագրողները:






































