Նոր Զելանդիայում անցկացված ուսումնասիրությանը 1000 զույգեր են մասնակցել, ովքեր պատասխանել են ինտիմ կյանքի հետ կապված հարցերին: Հարկավոր է նշել, որ բոլոր զույգերն էլ երկարատև հարաբերությունների մեջ են եղել: Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ինտիմ կյանքի ֆիզիոլոգիային վերաբերող հարցերին պատասխանելիս հարցվածները լրացուցիչ պատմել են նաև իրենց փոխհարաբերությունների մասին: Ընդ որում հարցվածների 67 %-ը սեքսի վերաբերյալ հարցերին բավարար պատասխաններ է տվել, իսկ 83 %-ը լրացուցիչ կարևորություն են տվել նաև ընդհանուր հարաբերություններին:
Ամուսնական դավաճանության դեպքերին անդրադարձել են միայն զույգերի 19 %-ը: Ընդ որում, որպես գլխավոր պատճառ՝ նշել են զույգի հետ տարբեր խառնվածքներ ունենալը: Ինտիմ կյանքի որակի վատացման պատճառներից հարցվածների 65 %-ը նշել է, այսպես կոչված, «լրացուցիչ սթրեսը»: Սակայն երկարատաև, ամուր և ներդաշնակ հարաբերություններ ունեցող զույգերը, որպես ուշադրության արժանի պատճառներ, վերը թվարկվածներից և ոչ մեկը չեն նշել:











































