Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ռուսական այցի ընթացքում իր ծախսերի համար վճարելու է ռուբլով։
Այդ մասին հայտնում է Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը։ Յըլդըրըմն այցի ժամանակ քննարկելու է երկու երկրների միջև առևտուր իրականացնելիս թուրքական լիրային ու ռուսական ռուբլուն անցում կատարելը։
Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը հայտնել է, որ տվյալ որոշումը կլինի հաշիվներ վարելիս ազգային արժույթներին անցում կատարելու ճանապարհին կատարվող առաջին քայլը։
Բինալի Յըլդըրըմը Ռուսաստան է ժամանում իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հրավերով, որի հետ քննարկելու է «Թուրքական հոսք» գազատարի ու Աքքույուի ատոմակայանի նախագծերը։
Յըլդըրըմն այցելելու է նաև Կազան՝ հանդիպելու համար Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ և մասնակցելու է գործարար ֆորումի։








































