Այսօր Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության շտաբ-բնակարանում, նախարարների մակարդակով մեկնարկում է միջուկային անվտանգության մեկշաբաթյա միջազգային համաժողովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Միջոցառմանը գրանցվել է գործակալության 130 անդամ երկրներից մոտ 2000 մարդ, մոտ 40 երկրներ կներկայացվեն պրոֆիլային նախարարների մակարդակով։ Սպասվում է, որ նախարարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչները նիստի առաջին օրվա արդյունքներով հռչակագիր կընդունեն։









































