Արգենտինայի Ռոսարիո քաղաքում զվարաճանքների այգում «Սատանայի անիվ» կարուսելի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է Ria Novosti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:20-ին, երբ փչացել է ատրակցիոնի խցիկներից մեկի ամրակայման համակարգը, որից հետո այն գետին է ընկել:
Զոհվածներից մեկը կարուսելի հսկիչն է, ով այդ պահին մուտքի մոտ տոմսերը ստուգելիս է եղել։ Ծանր վնասվածքներով 3 երեխաներ տեղափոխվել են տեղի մանկական հիվանդանոց։ Ռոսարիոյի հիվանդանոց են հոսպիտալացվել 10 մեծահասակներ։









































