Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Ռազմավարական սպառնալիք պետության գլխին

Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրը վաղուց է հասել ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի, և այդ հարցում սպառնալիքը կրկնակի է նաև այն առումով, որ դա խորանում է նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ մեր անվտանգության երաշխավոր դարձած Ռուսաստանի ջանքերով: Շատերին է արդեն հայտնի, որ ռուսները Հայաստանում սոցիալապես անապահով խավերից մարդիկ են հավաքագրում իրենց անբնակ շրջանները բնակեցնելու համար:

Այսինքն՝ ռուսները Հայաստանը դատարկում են, որ իրենց ժողովրդագրական խնդիրները լուծեն: Այդ անհեթեթ և վտանգավոր գործընկերությանը մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու: Այստեղ հանցավոր դիրքը պատկանում է Հայաստանի իշխանությանը, որը ռուսներին թույլ է տալիս դատարկել Հայաստանը:

Եվ շատերին կարող է թվալ, որ սա Հայաստանի իշխանության Ռուսաստանի դեմ անզորության հերթական վկայությունն է: Իրականում նման բան չկա, ոչ մի անզորություն էլ չկա այստեղ: Այստեղ հենց Հայաստանի իշխանության հաշվարկն է` Հայաստանը հնարավորինս դատարկել սոցիալապես անապահով խավերից: Ու ոչ այն պատճառով, որ նրանք գնան Ռուսաստան, աշխատեն և գումար ուղարկեն Հայաստան: Ամենևին, քանի որ գնացողներին ընտանիքներով են տանում, հետ չվերադառնալու պայմանով` տալով Ռուսաստանի քաղաքացիություն:

Խնդիրն այստեղ այլ է, և առավել քան վտանգավոր: Բանն այն է, որ իշխանությունն իրեն ազատում է պոտեցիալ դժգոհողներից: Այսինքն՝ իշխանությունները համաձայն են, որ Հայաստանի ժողովուրդը հեռանա այս երկրից, թողնի երկիրը դատարկ, միայն թե իրենք չհեռանան իրենց պաշտոններից: Իսկ դատարկ երկրի հարցերն իրենք կլուծեն՝ բնակեցնելով այն օտարազգիներով:

Տարիներ առաջ կառավարությունը հեշտացրեց վիզային ռեժիմը Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերություններում: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հատկապես այս երկրների:

Բանն այն է, որ այս երկրներում բնակչության աճի տեմպը ուղղակի ֆանտաստիկ է, քանակը՝ մեծ, տարածքը և ռեսուրսները՝ քիչ: Եվ այս երկրներից հաճույքով գալիս են Հայաստան: Ի վերջո, իրենց երկրում էլ աղքատ են ու սոված, այստեղ էլ կլինեն այդպիսին, բայց գոնե իրար գլխի լցված չեն լինի: Եվ գալիս են հնդիկները, չինացիներն ու էլի չգիտեմ ով՝ փոխարինելու Ռուսաստան ուղարկվող հայերին:

Իսկ նրանց համար կստեղծվեն աշխատատեղեր, օրինակ՝ Հայաստանի հանքերում չինացի սեփականատերերի կողմից, որոնց վաճառվել են Հայաստանի երկաթի հանքերը: Հայաստանն օտարազգիներով բնակեցնելը նաև մի առավելություն էլ ունի իշխանությունների համար:

Եթե նրանք նույնիսկ սովածությունից բողոքեն էլ, ապա սափրագլուխների ջոկատներին ու ոստիկաններին նրանց վրա ուղղելու դեպքում Հայաստանի իշխանությունները էլ չեն արժանանա սեփական ժողովրդի դեմ զորք հանելու մեղադրանքին:

Շատերին գուցե ֆանտաստիկ թվան նման դատողությունները, բայց տեսեք միտումներն ու արեք եզրակացություններ, և եթե այլ եզրակացությունների ավելի ամուր հիմքեր կան, ապա նոր միայն զարմացեք մեր եզրակացությունների վրա:

Բանն այն է, որ որևէ այլ կերպ դժվար է բացատրել սեփական երկիրը դատարկելու գործընթացին լռելյայն հետևող իշխանությունների վարքը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում