Ավստրալական Դարվին քաղաքում տարօրինակ բաներ են կատարվում թութակների հետ: Նրանք սկսել են երկնքից ընկնել գետնին, ինչի պատճառը նրանց օգտագործած բույսերի նեկտարներն են: Դա թութակների մոտ թունավորման էֆեկտ է առաջացրել:
Նշվում է, որ այս ամենը կրկնվում է յուրաքանչյուր տարվա մայիս-հունիս ամիսներին: 2011 թվականը նույնպես բացառություն չկազմեց: Սակայն տեղաբնիկներն արդեն սովորել են դրան:
Անասնաբույժ Սթիվեն Կատերի կարծիքով, բացառված չէ, որ, բույսերի նեկտարից բացի, թութակների թունավորումը կարող է պայմանավորված լինել մարդկային գործոնով, քանի որ դրանք չափազանց աղմկոտ թռչուններ են ու շատ են խանգարում մարդկանց:
Բացառված չէ, որ թութակներն օգտվել են նաև ալկոհոլ պարունակող մրգերից, որոնցից տուժում են նաև կապիկները:
Մեկ տարի առաջ էլ գիտնականները «գլուխ էին կոտրում» թութակների նման վարքի պատճառները պարզելու համար, ինչը սկսվել էր արևադարձային անձրևներից հետո: Այն ժամանակ ականատեսները վկայել էին, որ թութակները ոչ միայն ի վիճակի չէին թռչել, այլև՝ քայլել: Բժիշկները թութակների հիվանդությունները պատճառաբանեցին ֆերմենտացված նեկտարով, ինչից թութակներն օգտվել էին տեղատարափ անձրևներից հետո:









































