Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:
Այսօր մեր ընտրանին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց բաց մարզում: Մարզումից հետո հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:
«Կարծում եմ` բարդ խաղեր են լինելու, բայց խաղալու ենք հաղթանակների համար: Թիմում հիանալի մթնոլորտ է: Բարձր տրամադրությամբ աշխատում ենք և պատրաստվում խաղերին:
Ալբանիայի հավաքականի մասին ոչինչ չեմ կարող ասել: Հուսով եմ` հերթական անգամ կխփեմ չորրորդ գոլը (ժպտում է)»,- նշեց Արթուր Սարկիսովը:










































