«Յուվենթուս»-ի հարձակվող Ալեսանդրո Մատրին կարող է «Նապոլի» տեղափոխվել 12 մլն եվրոյի դիմաց: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Թուրինյան ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողի իրավունքները` Ֆերնանդո Լիորենտեի և Կարլոս Տևեսի տրանսֆերները ձեռք բերելուց հետո:
Ավելի վաղ Մատրիի ծառայություններով հետաքրքրված էին «Միլան»-ը, «Էվերթոն»-ը և «Լիվերպուլ»-ը: Սակայն ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը նեապոլիտանյան ակումբն է:










































